Երեկ հայտնաբերվել է ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings ընկերության ինքնաթիռի երկրորդ «սև արկղը»: Քննիչների խոսքով, դրա ձայնագրությունները հաստատում են, որ երկրորդ օդաչուն միտումնավոր է կործանել ինքնաթիռը:
Քաղաքացիական ավիացիայի վթարները հետաքննող ֆրանսիական BEA գործակալությունը հայտարարել է, որ Անդրեաս Լյուբիցը անընդհատ արագացրել է օդանավի վայրէջքը:
Հիշեցնենք, Germanwings ընկերության A320 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ալպերում մարտի 24-ին, ինչի հետևանքով օդանավի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 150 մարդ, մահացել են:
Ինքնաթիռի առաջին «սև արկղը» հայտնաբերելուց հետո, քննիչները հայտարարեցին, որ երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը միտումնավոր է կործանել ինքնաթիռը: