Մատչելիության հղումներ

Սարգսյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում մասնակցել է Ակադեմիայի 2014 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, տարեկան ժողովում ներկայացվել է «Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման իրավաքաղաքական հիմնախնդիրները» զեկույցը՝ պատրաստված ակադեմիկոսներ Գագիկ Ղազինյանի, Աշոտ Մելքոնյանի և Ռուբեն Սաֆրաստյանի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG