Մատչելիության հղումներ

Մոգերինին որոշիչ քայլ է որակում Լոզանի համաձայնությունը


Շվեյցարիա - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Լոզանի բանակցություններից հետո, 2-ը ապրիլի, 2015թ․
Շվեյցարիա - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Լոզանի բանակցություններից հետո, 2-ը ապրիլի, 2015թ․

Իրանի ղեկավարության հետ համատեղ մամուլի ասուլիսում Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը երկարատև բանակցությունների արդյունքում որոշիչ քայլ է։

Մոգերինին հայտնել է որ Իրանի կողմից ուրանի հարստացումը կնվազեցվի։

ԱՄՆ-ը և արևմտյան երկրները Իրանի նկատմամբ պատժամիջոցները կդադարեցնեն միայն ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից ներկայացվելիք զեկույցի հիման վրա այն մասին, որ Թեհրանը կատարել է միջազգային պարտավորությունները։

Որոշվել է, որ Իրանը կթողնի ուրանի հարստացման միայն մեկ օբյեկտ և ուրան կստանա միմիայն քաղաքացիական նպատակների համար։ Թեհրանը խոստացել է առաջիկա 15 տարիներին չկառուցել ուրանի հարստացման նոր օբյեկտներ: Բոլոր գործողությունները կվերահսկվեն ԱԷՄԳ-ի կողմից: Փոխարենը՝ կվերացվեն պատժամիջոցները։

Լոզանի պայմանավորվածությունների կատարման ժամկետ է սահմանվել 10 տարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG