Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների միջև համաձայնության ձեռքբերումը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. - «Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության երկարատև կառուցողական ջանքերի արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել համապարփակ կարգավորման: Դա կնպաստի տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանը»:

Իրանի և վեց գերտերությունների միջև ութ օր տևած բանակցություններից հետո կողմերը կարողացել են համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի ապագայի շուրջ։ Համաձայնության վերաբերյալ վերջնական փաստաթուղթը կներկայացվի հունիսի 30-ին։

«Իրանի միջուկային խնդրի հանգուցալուծման գործընթացում այս լուրջ առաջընթացը վկայում է, որ անգամ ամենաբարդ խնդիրները հնարավոր է կարգավորել բանակցությունների միջոցով», - իր հայտարարությունում նաև ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG