Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում ամփոփվել է «Ռազմական ղեկավարում» մասնագիտությամբ 45-օրյա բարձրագույն սպայական հավաք-դասընթացը, որին ընդգրկված էին նախարարության, զինված ուժերի, բանակային զորամիավորումների ղեկավար կազմերի ներկայացուցիչներ:
ՊՆ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, դասախոսությունների և սեմինարների միջոցով անցկացված հավաք-դասընթացի մասնակիցներն ուսումնասիրել են ժամանակակից և հիբրիդային պատերազմների բնույթը, ռազմարվեստի պատմությունը, անդրադարձել են մարտական առանձին գործողությունների վերլուծությանը: