Այսօր Ստամբուլի ոստիկանության կենտրոնակայանի մոտ ոստիկանության և ահաբեկիչների միջև փոխհրաձգության հետևանքով ահաբեկիչներից մեկը սպանվել է, երկու ոստիկան՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղելով տեղական լրատվամիջոցներին:
Ստամբուլի ոստիկանությունը հաստատել է ահաբեկիչների հարձակման մասին տեղեկությունները, սակայն առայժմ պաշտոնական հայտարարություն չի արել միջադեպի վերաբերյալ: