Մատչելիության հղումներ

Նալբանդյանը կմեկնի Տաջիկստան և Ղրղըզստան


Ապրիլի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան։ Մայրաքաղաք Դուշանբեում Նալբանդյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ, ապրիլի 3-4-ը Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ղրղըզստան, որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Ապրիլի 4-ին Բիշքեկում պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա Ղրղըզստանի բարձրաստիճան ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG