Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պատրաստվում է անցնել մանաթի «լողացող կուրսի»


Ադրբեջանի կենտրոնական բանկը պատրաստվում է անցնել մանաթի «լողացող փոխարժեքի» քաղաքականության, տեղեկացնում է Haqqin.az-ը՝ վկայակոչելով Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովին։

Ռուստամովը նշել է, որ Ադրբեջանի ազգային արժույթը դեռևս պատրաստ չէ լիարժեք «լողացող կուրսի» ու հավելել է․ - «Մենք առայժմ առաջնորդվում ենք մանաթը «ղեկավարվող լողացող փոխարժեքի» քաղաքականությամբ»։ Այուհանդերձ, ըստ Ադրբեջանի ԿԲ նախագահի, այն բանից հետո, երբ մանաթի փոխարժեքը մոտենա շուկայական արժեքին, իրենք անցում կկատարեն լիարժեք «լողացող փոխարժեքի» քաղաքականության:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին ադրբեջանական մանաթը դոլարի նկատմամբ արժեզրկվեց 33.5 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG