Մատչելիության հղումներ

Նավալնիի համախոհ Վլադիմիր Աշուրկովը քաղաքական ապաստան է ստացել Մեծ Բրիտանիայում


Վլադիմիր Աշուրկով, արխիվ

Ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի համախոհ Վլադիմիր Աշուրկովը քաղաքական ապաստան է ստացել Մեծ Բրիտանիայում, լրագրողներին փոխանցել է Աշուրկովը՝ նշելով, որ ապաստան է ստացել անցած շաբաթավերջին։

Կոռուպցիայի դեմ պայքարող հիմնադրամի գործադիր տնօրենը Ռուսաստանը լքել է 2014-ի ապրիլին։ Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Աշուրկովը ապաստան է խնդրել բրիտանական իշխանություններից՝ իր որոշումը պայմանավորելով ռուսական իշխանությունների կողմից քաղաքական հետապնդմամբ։

Աշուրկովի անունը կապվում է անցած տարվա մայիսին առավելապես խոշոր չափերի խարդախություն հոդվածով հարուցված քրեական գործի հետ։ Ըստ քննչական մարմինների, նա քաղաքային իշխանությունների մի քանի ներկայացուցիչների հետ միլիոնական ռուբլի է փոխանցել Նավալնիի հաշվեհամարին, ով 2013 թվականին առաջադրված էր Մոսկվայի քաղաքապետի թեկանծուի պաշտոնում, ապա համացանցով, նվիրատվության նպատակով, նրանք 10 միլիոն ռուբլի են հավաքել ու յուրացրել այն։

Աշուրկովը հայտարարել է, որ այլևս զրկված է Ռուսաստան վերադառնալու հնարավորությունից, քանի որ հանձնել է իր անձնագիրը, իսկ նոր կարգավիճակն իրեն պաշտպանում է էքստրադիցիայից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG