Մատչելիության հղումներ

Իրաքի զինված ուժերը գրավել են Տիկրիտի կենտրոնը


Իրաքի զինված ուժերը հասել են Տիկրիտ քաղաքի կենտրոնին՝ քաղաքի հարավային և արևմտյան հատվածները ազատելով «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից:

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին Թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է Տիկրիտի «ազատագրման» մասին, սակայն այդ հայտարարությունից հետո էլ կրակոցները քաղաքի տարբեր հատվածներում շարունակվել են:

Մարտի 2-ին Իրաքի իշխանությունները, շուրջ 30 հազարի հասնող զորախմբով, սկսեցին գրոհել Տիկրիտը: «Իսլամական պետությունը» ավելի քան 8 ամիս իր ձեռքում էր պահում քաղաքը և այս ընթացքում հնարավորություն է ունեցել ամրապնդել իր դիրքերը:

Տիկրիտի գրավումը կարևոր ռազմավարական քայլ է համարվում հյուսիսային Մոսուլ քաղաքը վերագրավելու ճանապարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG