Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մինչև ապրիլի 1-ը կշարունակվեն մայրաքաղաքի գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները:
Աշխատանքների նպատակը գարնանային առատ տեղումների դեպքում ջրային ազատ հոսք ապահովելն է:
Քաղաքապետարանի հրապարակած հաղորդագրության համաձայն, այս ընթացքում մաքրվել են Ավան, Էրեբունի և Նոր-Նորք վարչական շրջաններով անցնող գետերի հուները, աշխատանքներ են տարվում Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում: