Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները երկարաձգվում են ևս մեկ օրով


Իրանի և վեց գերտերությունների՝ Լոզանում ընթացող բանակցությունները երկարաձգվել են ևս մեկ օրով: Կողմերը փորձում են համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի հետագա ճակատագրի վերաբերյալ:

«Արձանագրված առաջընթացը բավարար է, որպեսզի պատվիրակությունները լոզանում մնան մինչև չորեքշաբթի: Մի քանի բարդ հարցեր շարունակում են չլուծված մնալ», - երեքշաբթի երեկոյան հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը:

Մարտի 31-ին լրացավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ շրջանակային համաձայնություն կնքելու վերջնաժամկետը։ Իրանի հետ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Միացյալ Նահանգների ու Գերմանիայի բանակցությունների վերջնական համաձայնությունը ակնկալվում է հունիսին։ Բանակցությունների արդյունքում գերտերություններն ակնկալում են, որ Իրանը կսահմանափակի իր միջուկային ծրագիրը՝ Թեհրանի նկատմամբ սահմանված միջուկային պատժամիջոցների թեթևացման դիմաց:

BBC-ի փոխանցմամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ սկզբունքային հարցերի շուրջ համաձայնություն կա և չի բացառել, որ առաջիկա օրվա ընթացքում հնարավոր կլինի այն ձևակերպել փաստաթղթի տեսքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG