Մատչելիության հղումներ

Ղազախստանի քաղաքացին դատապարտվել է Ղազախստանը Ռուսաստանին միացնելու կոչերի համար


Ղազախստանի քաղաքացի, ազգությամբ ռուս Տատյանա Շևցովա-Վալովան 4 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել ղազախների հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու և Ղազախստանը Ռուսաստանին միացնելու կոչեր հնչեցնելու համար:

Մարտի 31-ին Ղազախստանի դատարանը, մեղավոր ճանաչելով Շևցովա-Վալովային, հայտարարել է, որ եթե վերջինս կրկին ազգային խտրականություն և ատելություն քարոզող կոչեր հնչեցնի, նրա պայմանական ազատազրկումը կփոխարինվի կալանքով:

Շևցովա-Վալովան, մասնավորապես, սոցիալական ցանցերում իր հրապարակումներում ղազախներին անվանել է «չուրկաներ» և գրել է, որ Ղազախստանը, Ղրիմի նման, պետք է միացվի Ռուսաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG