Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Ղարաբաղի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հովսեփ Անդրեասյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով։
Հրամանագրի տեքստը տեղադրված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում։
Հովսեփ Անդրեասյանը զոհվեց մարտի 29-ի՝ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից։