«Գազպրոմ-Մեդիա»-ի ժամանցային հեռուստաալիքները՝ ТНТ, ТВ-3, ПЯТНИЦА! և 2х2, կմիավորվեն ժամանցային ТВ խմբում, որը կգլխավորի Comedy Club Production-ի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը, տեղակացնում է «Գազպրոմ-Մեդիա»-ի պաշտոնական կայքէջը։
«Ժամանցային ալիքների ինտեգրումը մեկ ТВ խմբում կբարձրացնի հոլդինգի հեռուստատեսային օպերացիոն կառավարման արդյունավետությունը», - ասված է հաղորդագրությունում։