Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հաստատել է իր այցը Մոսկվա՝ Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով։
Պրահայի ռադիոյի հետ զրույցում նախագահն ասել է, որ առանց Խորհրդային Միության հնարավոր չէր լինի հաղթել Հիտլերին։
Արևմտյան երկրների մեծ թվով առաջնորդներ հրաժարվել են մայիսի 9-ին այցելել Մոսկվա։ Սպասվում է, որ հաղթանակի հանդիսություններին ներկա կլինեն Հյուսիսային Կորեայի, Չինաստանի ու Մոնղոլիայի ղեկավարները։
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ասել է, որ չի սեղմելու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի ձեռքը։