Մատչելիության հղումներ

Հայաստանում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը


Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի
Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի

Երկօրյա աշխատանքային այցով այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։

Հայաստանի Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Նարիշկինը հյուրընկալվել է Հայ-ռուսական համալսարան, որտեղ այսօր կայացել է խորհրդաժողով՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին:

Խորհրդաժողովին մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատերազմի վետերաններ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ:

ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ 70 տարի առաջ տարած հաղթանակը ժողովուրդների միասնության հաղթանակն էր: Ավելի քան վեց հարյուր հազար հայեր են պայքարել գերմանական ֆաշիզմի դեմ և իրենց մեծ ներդրումն ունեցել հաղթանակի գործում: Գալուստ Սահակյանը նշել է, որ հաղթանակի 70-ամյակի շեմին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նրա խոսքով՝ անտեսանելի կապ կա դարասկզբի Հայոց ցեղասպանության և Հայրենական մեծ պատերազմի միջև. թուրքական ազգայնամոլության ու հայատյացության զոհն են դարձել միլիոնավոր անմեղ հայեր:

ԱԺ նախագահը շնորհավորել է ներկաներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ՝ նշելով, որ պետք է արթուն պահել ժողովուրդների հիշողությունը՝ հաղթելու, պատմական արդարությունը վերականգնելու համար:

Մինչև խորհրդաժողովի բացման արարողությունը Գալուստ Սահակյանն ու Սերգեյ Նարիշկինը Հայ-ռուսական համալսարանի բակում՝ Հաղթանակի նորաբաց ծառուղում, մասնակցել են ծառատունկի արարողությանը՝ ի նշան երկու ժողովուրդների բարեկամության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG