Մատչելիության հղումներ

Վրաստանում ազգային արժույթի խորհրդանշական թաղում է կազմակերպվել


Վրացական մի շարք հասարակական կազմակերպություններ երկրի ազգային արժույթի՝ կտրուկ կերպով արժեզրկված լարիի խորհրդանշական թաղում են կազմակերպել, հաղորդում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ակցիայի մասնակիցները իրենց հետ դագաղ են բերել, որը լցված է եղել թղթադրամներով, որոնց վրա պատկերված է եղել իշխող «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:

2014-ի նոյեմբերից լարիի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ անկում ապրեց շուրջ 30 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG