Մատչելիության հղումներ

Գերմանիայում և Ֆրանսիայում շարունակում են հետաքննել A 320 ինքնաթիռի կործանման պատճառները


Անդրեաս Լյուբից, արխիվ

Ֆրանսիայի հարավում աղետի ենթարկված A 320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի տանը կատարված խուզարկության ժամանակ քննիչները հայտնաբերել են դեղեր՝ նախատեսված հոգեկան հիվանդություններով տառապողների բուժման համար, փոխանցում է գերմանական Welt am Sonntag թերթը՝ նշելով, որ ըստ քննիչների, դեղերը վկայում են Լյուբիցի՝ հոգեսոմատիկ խանգարումների մասին:

Քննիչներից մեկը նաև հաղորդել է, որ 27-ամյա օդաչուն բուժում էր անցնում մի քանի նյարդաբանների ու հոգեբույժների մոտ:

Ավելի վաղ հաղորդվեց, որ ոստիկանները խուզարկում են Լյուբիցիի բնակարանը և օդաչուի տանը հայտնաբերված փաստաթղթերի հիման վրա, քննիչները հայտարարեցին, որ երկրորդ օդաչուն հիվանդ է եղել, սակայն թաքցրել է այդ փաստը իր ղեկավարությունից:

Մարտի 24-ին Germanwings ավիաընկերության А 320 օդանավը Իսպանիայից Գերմանիա չվերթի ժամանակ աղետի էր ենթարկվել Ֆրանսիայի հարավում՝ լեռնային տեղանքում: Ինքնաթիռում աղետի պահին գտնվել է 144 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

Ինքնաթիռի անկման փաստով քրեական գործ է հարուցվել: Քննիչները կարծում են, որ աղետը տեղի է ունեցել Անդրեաս Լյուբիցի մեղքով, ով, մենակ մնալով օդաչուների խցիկում, փակել է դուռը, որպեսզի անձնակազմի հրամանատարին թույլ չտա վերադառնալ և սկսել է կտրուկ իջեցնել թռիչքի բարձրությունը, ինչը հանգեցրել է ինքնաթիռի կործանմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG