Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻ) տեղեկացնում է, որ այսօր ժամը 11.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: