Մատչելիության հղումներ

Մոսկվայում ոչնչացրել են Նեմցովի սպանության վայրում տարերայնորեն ծագած հուշակոթողը


Անցած գիշեր Մոսկվայում անհայտ անձիք լիկվիդացրել են Բորիս Նեմցովի սպանության վայրում` Մեծ Մոսկվորեցյան կամրջի վրա տարերայնորեն ծագած հուշակոթողը:

Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ մուգ հագուստով տղամարդկանց մի խումբ գիշերը ժամը 2-ին կամրջից հեռացրել է այստեղ տեղադրված բոլոր ծաղիկները, ծաղկեպսակները, մոմերը, ինչպես նաև Նեմցովի սպանության լիարժեք բացահայտում պահանջող տասնյակ ցուցապաստառներ:

Սա Նեմցովի սպանության վայրում տեղի ունեցած առաջին միջադեպը չէ: Մեկ շաբաթ առաջ իշխանամետ ազգայնական SERB կազմակերպությանակտիվիստները օրը ցերեկով պղծել էին ընդդիմադիր գործչի սպանության վայրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG