«Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությունները ապրիլի 24-ին կազմակերպելու որոշումն այնքան էլ լավը չէր»,- բելգիական Գենտ քաղաքի համալսարանում կազմակերպված «Նոր Թուրքիա» խորագրով համաժողովի ընթացքում հայտարարել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը:
«Բայց եթե այդ որոշումը սառնասրտորեն դիտարկենք, ապա հստակ է, որ այն կայացվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում»,- նշել է Ահմետ Դավութօղլուի հայազգի խորհրդականը՝ հստակեցնելով.- «Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նպատակ ունի իր կողմը գրավել Անատոլիայում բնակվող պահպանողական, ազգայնական ընտրողների քվեները»: