Մատչելիության հղումներ

ԱԺ փոխնախագահն ընդունել է Արտերկրի հույների խորհրդի պատվիրակությանը


Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի
Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

Այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Արտերկրի հույների խորհրդի պատվիրակությանը։

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն փոխանցմամբ՝ պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Հայաստանի Ազգային ժողովին և նախաձեռնության հեղինակներին՝ մարտի 24-ին միաձայն ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության համար:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ ԱԺ հայտարարության ընդունումն ինքնանպատակ չի եղել. «ճանաչելով հույների և ասորիների նկատմամբ Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը՝ Հայաստանի խորհրդարանը դատապարտում է երբևէ իրականացված բոլոր ցեղասպանությունները»:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ քանի դեռ չեն ճանաչվել և դատապարտվել ցեղասպանությունները, չի կարելի բացառել դրանց կրկնության հնարավորությունը:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հյուրերը կարևորել են տարբեր ժամանակներում տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և պատմական արդարության վերականգնման անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG