Մատչելիության հղումներ

«Ճշմարտությունը Ցեղասպանության վերաբերյալ բանավեճի առարկա չէ»


Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, արխիվ

Վաղը Փարիզում փակվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը։

«Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում Մեծ պատերազմի տարիներին. հետազոտությունների 100 տարի» վերնագրով այս գիտաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից մոտ յոթ տասնյակ գիտնականներ։ Գիտաժողովն անցկացվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հովանու ներքո։

Մի քանի օր շարունակ տեղի ունեցած նիստերի ընթացքում գիտաժողովի մասնակիցները ներկայացրին Հայոց ցեղասպանության և նրա հետևանքների մասին իրենց հետազոտությունների արդյունքները՝ այդ իրադարձությունը քննելով Առաջին համաշխարհային պատերազմի ընդհանուր պատմության համատեքստում։

Գիտաժողովը մեկնարկել է մարտի 25-ին՝ Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում։ Գիտաժողովը բացել է Ֆրանսիայի Ազգային կրթության նախարար Նաժատ Վալո-Բելկասեմը։

Ֆրանսիայի կրթության նախարարը Օլանդի հետ ապրիլի 24-ին կժամանի Հայաստան։

«Ուսուցանել պատմությունը մարդկության դեմ ոճիրները կանխելու համար», - իր ելույթում ասաց Նաժատ Վալո-Բելկասեմը՝ նշելով, - «Պատմական աղբյուրների հետազոտությունը, վերապրողների վկայությունները և փաստաթղթերը թույլ են տվել հաստատել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը այլևս բանավեճի առարկա չէ գիտական աշխարհում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG