Մատչելիության հղումներ

Գյումրիի զինված միջադեպի գործով հետախուզվող Աշոտ Գրիգորյանը կալանավորվել է


Մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Աշոտ Գրիգորյանը այսօր ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե և կալանավորվել է: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել մարտի 10-ին: Ավելի վաղ Գրիգորյանը քրգործով ներգրավել էր որպես մեղադրյալ՝ երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, երկու անձ՝ Գ.Գրիգորյանը և Փ.Առաքելյանը, դեռ գտնվում են հետախուզման մեջ, ևս 5 անձի առաջադրվել է մեղադրանք՝ մի խումբ անձանց հետ բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG