Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել դադարեցնել Կուբայի նկատմամբ ամերիկյան էմբարգոն։ Այդ մասին Լավրովը խոսել է Հավանայում՝ Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի և արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսի հետ բանակցություններից հետո։
Ըստ Լավրովի, ռուսաստանյան ընկերությունները հետաքրքրված են Կուբայի զարգացմանն ուղղված ներդրումներով։ Միևնույն ժամանակ, Լավրովն ասել է, որ Հավանան ու Մոսկվան պատրաստում են համատեղ նախագծեր մի շարք ոլորտներում, այդ թվում՝ էներգիայի, փոխադրումների և բիոտեխնոլոգիաների։
Կուբան լատինաամերիկյան երկրներ Լավրովի այցելության առաջին կանգառն է, ռուսաստանցի պաշտոնյան ծրագրել է այցելել նաև Կոլումբիա, Նիկարագուա, Գվատեմալա։ Վերջին շրջանում, հիշեցնենք, դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ փորձում է վերականգնել Միացյալ Նահանգները։