Մատչելիության հղումներ

Պարզվել է ԵՊՀ-ում պայթուցիկ սարքի վերաբերյալ կեղծ հաղորդումներ տված անձանց ինքնությունը


Երևանի պետական համալսարան, արխիվ

Երևանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ մարտի 19-ին և 20-ին հաղորդումներ տված անձանց ինքնությունը պարզվել է:

Ինչպես տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը, մարտի 19-ին, անձնական խնդիրները լուծելու նպատակով, ահաբեկչության մասին կեղծ ահազանգը տվել է Երևանի պետական համալսարանի ուսանող, անբավարար առաջադիմության պատճառով հեռացման ներկայացված, Երևանի բնակիչ Արամ Հայրյանը: Վերջինիս խնդրանքով մարտի 20-ին «ահաբեկչության մասին սուտ երկու հաղորդում է տվել Արթիկ քաղաքի բնակիչ, Պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանը:

Ահաբեկչության մասին սուտ հաղորդումներ տալու փաստերով հարուցված քրեական գործի քննությունը վարում է Քննչական կոմիտեն: Արամ Հայրյանը ձերբակալված է, իսկ Սուսաննա Մնացականյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Հիշեցնենք, մարտի 19-ին ժամը 13.00-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում պայթուցիկ սարք է տեղադրված: Ահազանգից արդեն 6 րոպե անց փրկարարները սկսել էին մասնաշենքինց մարդկանց տարհանել: Ռումբ չհայտնաբերվեց՝ ահազանգը կեղծ էր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG