Ռուսաստանի դատարանը տուգանել է Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպությանը՝ որպես օտարերկրյա գործակալ գրանցվելուց հրաժարվելու համար։
Տուգանքի չափը 300 հազար ռուբլի է, որը համարժեք է 5 հազար 100 դոլարի։
Կենտրոնը աբսուրդ է որակել դատարանի որոշումն ու պատրաստվում է բողոքարկել այն։
2012 թվականից Ռուսաստանում գործում է օրենք, որը պահանջում է, որ դրսից ֆինանսավորվող ու քաղաքականությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները գրանցվեն որպես «օտարերկրյա գործակալ»:
Սախարովի անվան կենտրոնը չի հերքում, որ իրենք արտասահմանյան ֆինանսավորում ստանում են, սակայն պնդում է, որ իրենք ոչ թե քաղաքականությամբ են զբաղվում, այլ՝ կրթական գործունեությամբ: