Մատչելիության հղումներ

Շնչառական հիվանդությունները կանխարգելելու նպատակով հանգստյան օրերին պոլիկլինիկաներում սահմանվել է հատուկ հերթապահություն


Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարան

Սուր շնչառական հիվանդությունների հնարավոր սրացումներից խուսափելու և կանխարգելելու նպատակով հանգստյան օրերին երեխաներին սպասարկող քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հատուկ հերթապահություն, տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ նշելով, որ հատուկ հսկողություն է սահմանվել նաև մանկապարտեզներում:

«Շաբաթվա վերջին երեխաների հաճախելիությունը մանկապարտեզներ կարգավորվել է, և մանկապարտեզների մեծ մասում բացակայություններ գրեթե չեն գրանցվել», - այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հանրակրթության վարչության պետը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ ամենօրյա հսկողությունը՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով համապատասխան միջոցներ:

«Ինչպես գիտեք, մանկապարտեզները արձակուրդ չունեն: Իրավիճակը մշտական հսկողության տակ պահելու և վերահսկելու համար տեղում իրականացրեք ամենօրյա հսկողություն, և եթե որևէ մանկապարտեզում նկատվի հիվանդության պատճառով երեխաների բացակայությունների աճ, ապա ձեռնարկեք անհրաժեշտ քայլեր, որպեսզի ժամանակավորապես դադարեցվի տվյալ մանկապարտեզի աշխատանքը: Իսկ մեկ շաբաթով մանկապարտեզները փակելու մասին հնչող կարծիքներին ի պատասխան նշեմ, որ հաճախող շուրջ 30 հազար երեխաների մեծ մասի ծնողներն աշխատող են ու նման կերպ վարվելով՝ մենք ուղղակի ավելորդ անհարմարություններ կստեղծենք այդ մարդկանց համար, ինչը, բնականաբար, ցանկալի չէ», - ասել է քաղաքապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG