ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար, ամերիկյան օդուժի գեներալ Ֆիլիպ Բրիդլովն ասել է, որ Արևմուտքը պետք է դիտարկի բոլոր հնարավորությունները ռուս-անջատականների դեմ մղվող պայքարում Ուկրաինային օգնելու հարցում, ներառյալ՝ Կիևին պաշտպանական տիպի զենքի տրամադրումը:
Բրիդլովը նաև մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումների և փետրվարին Մինսկում կնքված հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ: