91 տարեկան հասակում վախճանվել է Սինգապուրի Հանրապետության հիմնադիր վարչապետ ու այդ երկրի տնտեսական հրաշքի հեղինակ Լի Կվան Յուն:
Ավտորիտար առաջնորդ Լի Կվան Յուն ասիական կղզի պետությունը ղեկավարել է շուրջ 30 տարի և այդ ընթացքում Սինգապուրը դարձրել համաշխարհային առևտրային և ֆինանսական կենտրոն՝ միևնույն ժամանակ սահմանափակելով քաղաքացիների խոսքի և հավաքների ազատությունները: Իր ավտորիտար կառավարումը նա արդարացրել է երկրում կայունությունը և հասարակական կարգը պաշտպանելու անհրաժեշտությամբ:
2009 թվականի սեպտեմբերին նախագահ Սարգսյանի հրավերով Լի Կուան Յուն այցելել էր Հայաստան։