Միավորված ազգերի կազմակերպությունը երեկ հրավիրած արտակարգ խորհրդակցության ժամանակ դատապարտել է Եմենում շիա մահմեդական Հութի խմբավորման ահագնացող գործողությունները, որոնք ուղղված են երկրի նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադիի դեմ:
Հութիներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Թաիզ քաղաքն ու օդանավակայանը։
Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպան Ջամալ Բենոմերը հայտարարել է, որ այդ երկիրը կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին, ինչը կարող է հանգեցնել երկարատև հակամարտության։