Մատչելիության հղումներ

Օբամային մտահոգել է Նեթանյահուի արտահայտությունը Պաղեստինի վերաբերյալ


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտահոգություն է հայտնել կապված ընտրություններից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այն արտահայտության հետ, թե չի կարող լինել պաղեստինյան պետություն, քանի դեռ ինքը կառավարում է։ Այդ արտահայտությունը խոչընդոտում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ասել է Օբաման։

The Huffington Post օնլայն պարբերականին տված հարցազրույցում Օբաման նաև ասել է, որ այս շաբաթ ինքը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ, և նշել, որ այդ խոսքերի արդյունքում «դժվար կլինի գտնել լուծման մի ճանապարհ, որի պարագայում մարդիկ լրջորեն կհավատան, որ բանակցությունները հնարավոր են»:

Մարտի 17-ին Իսրայելում տեղի ունեցած ընտրությունների նախաշեմին Նեթանյահուի հայտարարությունը, թե քանի դեռ ինքն է իշխանության ղեկին՝ պաղեստինյան պետություն չի կարող ստեղծվել, լարվածություն է առաջացրել Սպիտակ տան և Իսրայելի ղեկավարի հարաբերություններում:

Ընտրություններից հետո արված հայտարարություններում Նեթանյահուն որոշակիորեն մեղմել է իր դիրքորոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG