Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան կապակցությամբ փորձաքննություն է նշանակվել


Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու Ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Մարգարյանի մահվան հանգամանքներն ու պատճառները, տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու ժամկետային զինծառայողի մահվան պատճառը

Հիշեցնենք՝ մարտի 23-ին, ժամը 17:15-ի սահմաններում, N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Տարոնի Մարգարյանը, ըստ նախնական տվյալների, ուշագնաց է եղել և զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին՝ ժամը 17:25-ի սահմաններում, մահացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG