Մատչելիության հղումներ

Հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է տեղում


Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Ստեփանավանում, Ճամբարակում, Մարտունիում, Եղեգնաձորում, Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն, Թալինում, Թումանյանում, Դիլիջանում, Վայքում՝ անձրև: Արթիկ-Ալագյազ հատվածում գետնաբուք է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG