Մատչելիության հղումներ

Քաբուլում դաժանաբար սպանվել է Ղուրանը այրելու մեջ մեղադրվող կինը


Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գազազած ամբոխը սպանել է մահմեդականների սուրբ գիրքը՝ Ղուրանը այրելու մեջ մեղադրվող մի կնոջ և հրի է մատնել նրա մարմինը:

Այնուհետև կնոջ մարմինը նետվել է Քաբուլ գետը:

«Ազատությունը» հայթայթել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է հիմնականում երիտասարդ տղամարդկանցից կազմված ամբոխը շարունակաբար ծեծի ենթարկում կնոջը, նրա ուղղությամբ քարեր ու այլ պարագաներ նետում, մինչ վերջինս փորձում է գետնից վեր բարձրանալ:

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Սեդիք Սեդիքին ասել է, որ «ցավալի միջադեպի» կապակցությամբ քննություն է տարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG