Մատչելիության հղումներ

Ադրբեջանի վրա ճնշումը աճում է երկրի անկախ քաղաքականության պատճառով․ Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի հզորացմանը զուգահեռ աճում է նաև ճնշումը այդ երկրի վրա, քանի որ իրենց անկախ քաղաքականությունը բոլորին չէ, որ դուր է գալիս:

«Մենք պատրաստ ենք դրան: Այդ արշավը երբեք էլ չի դադարել, պարզապես կարևոր միջազգային իրադարձությունների ժամանակ այդ արշավը ավելի տգեղ ձևեր է ընդունում», - նշել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով, որ այդ խնդրին բախվել են երեք տարի առաջ՝ «Եվրատեսիլ-2012»-ի կազմակերպման ժամանակ․ - «Մենք դա այսօր էլ ենք տեսնում՝ Եվրոպական խաղերի կազմակերպման նախօրեին»:

Ալիևի խոսքով այդ հակաադրբեջանական արշավի նպատակը իրենց երկրի վրա ստվեր գցելն է: Ադրբեջանի նախագահը նշել է, որ երկրում ապահովված են բոլոր ազատությունները․ - «Ադրբեջանում ազատ հասարակություն է ձևավորվել: Յուրաքանչյուր մարդ ազատ է:Մամուլի ազատություն կա։ Ինտերնետի ոչ մի սահամնափակում չկա: Ապահովված է հավաքների ազատությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG