Մատչելիության հղումներ

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պայմանավորում է Մինսկի համաձայնագրով


Բելգիա -- Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի մամուլի ասուլիսը ԵՄ Խորհրդի գագաթնաժողովից հետո, Բրյուսել, 19-ը մարտի, 2015թ․
Բելգիա -- Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի մամուլի ասուլիսը ԵՄ Խորհրդի գագաթնաժողովից հետո, Բրյուսել, 19-ը մարտի, 2015թ․

Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ պայմանավորվելու են Ուկրաինայի արևելքում հրադադարի մասին Մինսկում կնքված համաձայնագրի դրույթների իրագործմամբ: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիության առաջնորդները մարտի 19-ին Բրյուսելում կայացած համաժողովում որոշել են պատժամիջոցները «հստակորեն կապել Մինսկի համաձայնագրի իրագործման հետ՝ հիշելով այն մասին, որ համաձայնագրի դրույթները պետք է իրագործված լինեն մինչև 2015-ի ավարտը»:

Նա նաև հայտարարել է, թե Բրյուսելը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ավելի խստացնել պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG