Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը կանդամագրվի նոր ստեղծվելիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը


Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ, անկուսակցական պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ Ֆեյսբուքի սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ սկսվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորման գործընթացը:

«Առաջին անգամ եմ պատրաստվում անդամագրվել որևէ կուսակցության. սա իսկապես պատասխանատու պահ է: Մեզ բարի երթ»,-գրել է Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդն էլ հայտարարել է, որ ձևավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG