Պաշտոնական Կրեմլն ափսոսանք է հայտնել Սանկտ Պետերբուրգում մասնաճյուղը մինչև այս տարեվերջ փակելու մասին «Ջեներալ Մոթորս» ավտոմոբիլային ընկերության որոշման կապակցությամբ, ինչի արդյունքում աշխատանք կկորցնի մոտ հազար մարդ։
«Ջեներալ Մոթորս»-ը նաև կդադարեցնի «Շևրոլե» մակնիշի մեքենաների արտադրությունը ԳԱԶ-ի ավտոգործարանում։ Երկու որոշումները պայմանավորված են Ռուսաստանում մեքենաների վաճառքի ցածր ցուցանիշով։