Մատչելիության հղումներ

Չինաստանը մոտ 23.5 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին


Կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի կառավարության և Չինաստանի ժողովրդական հանրապետության(ՉԺՀ) կառավարության միջև շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը, որով 2015-2018 թվականներին Չինաստանի կողմից Հայաստանին արտոնյալ պայմաններով վարկեր կտրամադրվեն:

Համաձայնագրով ՉԺՀ կառավարությունը սկզբունքորեն համաձայնում է Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի միջոցով Հայաստանի կառավարությանը՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, տրամադրել արտոնյալ պայմաններով վարկեր:

«Նախատեսվում է ստորագրել «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր» արտոնյալ պայմաններով մոտ 155.5 միլիոն չինական յուան (մոտ 25.3 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ վարկային համաձայնագիրը, ըստ որի վարկի արժույթը լինելու է չինական յուանը, մարման ժամկետը՝ 20 տարի, որից 5-ը՝ արտոնյալ», - մասնավորապես ասված է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:

Նիստում հավանություն է ստացել նաև Հայաստանի կառավարության և ՉԺՀ կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: 1999 թվականից ՉԺՀ կառավարությունն անհատույց օգնություն է տրամադրում Հայաստանի կառավարությանը: Այս անգամ ցուցաբերվելու է 60 միլիոն յուանի (մոտ 9.7 միլիոն ԱՄՆ դոլար) անհատույց տեխնիկական օգնություն՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի կառուցման նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG