Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը առանց մրցույթի 1000 քմ կվաճառի Սանկտ Պետերբուրգի իշխանություններին


Քաղաքապետարանը առանց մրցույթի 1 000 քմ կվաճառի Սանկտ Պետերբուրգի իշխանություններին
please wait

No media source currently available

0:00 0:04:06 0:00

Երևանի ավագանին այսօր ընդունեց Կառավարության նվեր տված հողատարածքը, որը պետք է օտարվի Սանկտ Պետերբուրգի քաղաքային իշխանությանը տեղում հյուրանոց կառուցելու նպատակով: Աբովյան պուրակին հարող հողատարածքում գտնվող շուրջ 1 000 քառակուսի մետր տարածքով ջրամբարը պետք է տեղափոխվի, որովհետև այն խանգարում է, որպեսզի տեղում հյուրանոց կառուցի:

Ի՞նչ է նշանակում ջրամբարը տեղափոխել այլ վայր, դրանք ամեն պատահական տեղում չեն կառուցվում, «Ազատության» հետ զրույցում ասաց Կարինե Դանիելյանն ու հավելեց, որ շինարարությունների արդյունքում ջրամբար տեղափոխելու չհաջողված փորձեր մենք արդեն ունենք:

«Նպատակը հասկանալի չէ, մի՞թե այդքան կարևոր է էդտեղ այդ հյուրանոցը, որ ջրամբարը տեղափոխեն: Օրինակներ ունենք, որ կառուցապատում է իրականացվել Ավանի հյուսիսային մասերում, որտեղ ջրերի հոսքը խախտվել է», - ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ հարկավոր է լուրջ մասնագիտական քննարկում անցկացնել ջրամբարը տեղափոխելու վերաբերյալ:

Շուրջ 60 միլիոն դոլար ներդրումային ծրագրի շրջանակներում, քաղաքի կենտրոնում կառուցվող հյուրանոցի ոչ սեփականատերն է հայտնի և ոչ էլ ընկերության անունը:

Ջրամբար հյուրանոցի դիմաց», - այսպես է որակում «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն այս ծրագիրը:

«Քանի որ այդ ծախսերը կրելու է հյուրանոց կառուցող ընկերությունը, որի անունը պիտի դեռ մեզ Սանկտ Պետերբուրգից ասեն, այ էդ կազմակերպությանը հողը ոչ թե տալ աճուրդով, այլ վաճառքով: Արդյոք ավելի նպատակահարմա՞ր չէր, որ այդ հողամասը օտարվի աճուրդի եղանակով, քաղաքի բյուջեն գուցե ավելի մեծ եկամուտներ կստանար, որի հաշվին ինքը նաև կկառուցի այդ ջրամբարը, քան թե մենք ավելի էժան վաճառենք, տրամադրենք Սանկտ Պետերբուրգից մեզ ասված ընկերությանը ուղղակի վաճառքի տեսքով, միայն այն բանի համար, որ նա մի այլ տեղ՝ մի փոքր վերևում, կառուցելու է նոր ջրամբար», - նշեց Սաֆարյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ առևտրային այս ծրագիրն իրականացվում է Սանկտ Պետերբուրգի և Երևանի միջև կնքված հուշագրի շրջանակներում:

«Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը որոշել Պետերբուրգի քաղաքային իշխանությանը վաճառել քաղաքի կենտրոնում գտնվող շուրջ 1.7 հետկար հողատարածքը: Ինչո՞ւ աճուրդով չի վաճառվել այս տարածքը՝ հնարավորություն տալով նաև տեղացի գնորդին այն ձեռք բերելու», - ասաց Սաֆարյանը:

Ավագանու նիստի ընթացքում հնչեցված այս հարցերն այդպես էլ չստացան իրենց պատասխանները:

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը միայն հավելեց․- «Օտարվող հողամասում նախկին ջրամբարի տեղը կառուցվի հյուրանոցային համալիր: Ամբողջ ներդրումային ծրագրի իմաստը սա է»:

«Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը նկատեց, որ երկկողմանի այդ հուշագիրը ավագանու անդամներին է փոխանցվել ռուսերենով, առաջարկեց այն թարգմանել հայերեն:

«Քաղաքի կենտրոնում գտնվող ջրամբարը Սանկտ Պետերբուրգի քաղաքային իշխանությունը որոշել է տեղափոխել, որովհետև տեղում հյուրանոց կառուցելու ծրագրեր ունի փաստորեն, սա խայտառակ որոշում է», - ասում է Ստյոպա Սաֆարյանը՝ ընդգծելով․ - «Էս ամբողջ խայտառակությունը գալիս է Հայաստանի հանրապետության կառավարությունից, որովհետև կառավարությունն է իր որոշման մեջ գրել, որ էս գործարքը պիտի տեղի ունենա, և դրա համար, այ քաղաքապետարան, դուք ընդունեք, էս գույքը որը ես ձեզ կնվիրեմ, որից հետո քեզ կգա մարդ կասի, թե ում տաս էդ հողը, դու իր հետ կկնքես էդ պայմանագիրը և ինքը կգնա ջրամբարը կկառուցի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG