Մատչելիության հղումներ

Սիրիայի Ժողովրդական ժողովը հատուկ նիստ է նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին


Մարտի 17-ին Սիրիայի Ժողովրդական ժողովը հատուկ նիստ է նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հայաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նիստը բացող Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը ասել է.- «Եկող օրերը համընկնում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը օսմանցիների կողմից իրականացվեց բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ: Այս կապակցությամբ մենք մեր բացարձակ համերաշխությունն ենք հայտնում բարեկամ հայ ժողովրդին, ինչպես նաև սիրիահայ մեր հայրենակիցներին, որոնք 100 տարի առաջ Օսմանյան իշխանությունների կողմից ենթարկվեցին զարհուրելի ցեղասպանության: Այսօր վերհիշում ենք պատմության արձանագրած ամենասարսափելի և ցավալի մի հիշատակ: Մենք միջազգային հանրությանը և աշխարհի բոլոր ժողովուրդներին կոչ ենք անում կանգնել կողք-կողքի՝ մարդասպանների, դահիճների և ահաբեկչության դեմ հանդիման, որոնք սպառնում են Միջին Արևելքին, որպեսզի կանխենք մարդկության, քաղաքակրթության և պատմության նկատմամբ այլ ոճրագործություններ»:

Այնուհետև Ջիհադ ալ-Լահամը Ժողովրդական ժողովի պատգամավորներին հրավիրել է հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Նիստի ընթացքում ելույթ ունեցած տարբեր խմբակցությունների պատգամավորներըավելի խստորեն դատապարտել են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ծանր հանցագործությունը` միաժամանակ դիմելով միջազգային հանրությանը` դատապարտել 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված առաջին ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG