Մատչելիության հղումներ

Ավարտվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը


Մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է շարունակել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը վարել են Եվրանեսթ ԽՎ համանախագահներ Հեյդի Հաուտալան և Բորիս Տարասյուկը:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տեղեկացմամբ, մասնակիցները քննարկել են Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման և Արևելյան գործընկերության Ռիգայի առաջիկա գագաթաժողովի վերաբերյալ հարցեր:

Զեկույցով հանդես է եկել ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, ով, անդրադառնալով հարևանության քաղաքականությանը, նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է գործընկեր լինել Արևելյան գործընկերության բոլոր երկրների հետ՝ ճանաչելով և պաշտպանելով յուրաքանչյուր երկրի ուրույն քաղաքականությունը: Յոհաննես Հանի խոսքով՝ իրենց միակ նպատակը բարեկեցիկ ապագայի կառուցումն է:

Ուկրաինայի պատվիրակության համանախագահության ժամկետի ավարտի կապակցությամբ որոշվել է, որ համանախագահությունը կփոխանցվի Վրաստանը ներկայացնող Վիկտոր Դոլիձեին:

Եվրանեսթ ԽՎ-ը ավարտել է չորրորդ լիագումար նիստի աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG