Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ընդունել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովին:
Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այնուհետև ստորագրել են Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև «Համագործակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագիրը»:
Ավելի վաղ՝ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին դատապարտել էր Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև համաձայնագրի ստորագրման ծրագրերը, նշելով, որ այն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։