Մատչելիության հղումներ

Նախարարը աղքատության հաղթահարման համար կարևորում է տնտեսական աճը


Նախարարը աղքատության հաղթահարման համար կարևորում է տնտեսական աճը
please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր Գյումրիում գործող մի շարք սոցիալական կենտրոններ ու կառույցներ է այցելել, տեսնել, թե ինչ պայմաններում են դրանք գործում:

Ոլորտում մի շարք բարեփոխումներ ու ծրագրեր են իրականացվում, մի ծրագիրը մյուսով փոխարինվում, սակայն շիրակցին այդ փոփոխությունները չի զգում, քանի որ Հայաստանի ամենաաղքատ մարզն է: Սոցիալական վիճակն ավելի սրվեց, երբ արտագնա աշխատանքի մեկնողները վերադարձան ավելի քիչ գումար վաստակած:

Նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին, թե կազմվող ծրագրերով կոնկրետ Շիրակի մարզում աղքատությունը որքա՞ն է նախատեսվում կրճատել:

«Այն ծրագրերը, որոնք իրականացվում են կոնկրետ սոցիալական պաշտպանության ոլորտում, դրանցում առաջին հերթին հաշվի են առնվում հենց այդ ցուցանիշները։ Եվ եթե նայեք տարբեր մարզերին հատկացված նույն ծրագրերի շրջականերում միջոցները, այդ տարբերությունը ձեզ համար ակնհայտ կլինի։ Աղքատության հաղթահարման համար ամենամեծ միջոցը առաջին հերթին տնտեսական ակտիվությունն է և տնտեսական աճն է։ Եվ բնականաբար, ամենամեծ ազդեցությունը ունենում է տնտեսությանը աճը, եկամտաբեր գործունեության հնարավորությունը, որը էլ ավելի մեծ արդյունք է ապահովում սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերում»,- ասաց նախարարը։

Նկատենք, որ շատ հաճախ հենց նպաստառուն, ով սոցիալապես անապահով է համարվում. բազմաթիվ փաստաթղթեր է ներկայացնելու իր անապահովությունն ապացուցելու համար, կառավարությունից պահանջում է, որ նպաստի փոխարեն աշխատատեղ բացեն: Ի՞նչ են անում մարդկանց զբաղվածությունն ապահովելու համար:

«Այդ ուղղությամբ վարվող քաղաքականությունն է, որ նպաստ տրամադրվի բացառապես այն ընտանիքներին, որոնք իսկապես չեն կարող իրենց սեփական աշխատանքով, միջոցներով իրենց եկամուտն ապահովել, և նպաստի տրամադրումը ուղղվի առաջին հերթին անաշխատունակներին, անկարողունակներին և առավելապես այն ընտանիքներին, որոնք աշխատունակ անդամներ չունեն։ Իսկ զբաղվածության ապահովման ծրագրերն առաջին հերթին ուղղված են աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովմանը»,- ասաց նախարարը։

Իսկ հարցին, թե Շիրակի մարզի սոցիալական վիճակն ինչպե՞ս կբնութագրի կամ կգնահատի, նախարարն արձագանքեց.- «Այդ սանդղակները, որ առաջադրում ենք, պիտի հասկանանք, թե ինչ չափորոշիչներով եք առաջնորդվում»։

Սոցիալական ոլորտի աշխատողների հետ հանդիպմանը նախարարը ներկայացրեց մի քանի ծրագրեր, որոնք իրականցվելու են այս տարի: Հնարավոր է նաև վերականգնվի հասարակական վարձատրվող աշխատանք ծրագիրը, որով շահառուն մի քանի ամսով աշխատանք է ունենում: Այն արդեն մի քանի տարի է կասեցվել է ֆինանսական խնդիրների պատճառով։ Նախարարն ասաց՝ այս ծրագիրը կրկին շրջանառության մեջ կդրվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG