Մարտի 18-ին, կեսօրից հետո Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում կայանած ավտոմեքենայի մոտակայքից լսվել է պայթյունի ձայն, կայանած հատվածում ասֆալտը վնասվել է, շենքի մուտքի 1-ին և 2-րդ հարկերի պատուհանները կոտրվել են. տուժածներ չկան, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր ժամանակ հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: