Մատչելիության հղումներ

Շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպերի


ԵԱՀԿ առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է ԼՂ արտգործնախարարությունը։

ԼՂ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականները։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը և նրա օգնականները։

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG