Սերբիայի ոստիկանությունը ձերբակալել է 7 մարդու, ովքեր մեղադրվում են Սրեբրենիցայի կոտորածին մասնակցելու մեջ: Սա Սերբիայի առաջին փորձն է՝ արդարադատության առաջ կանգնեցնելու այն մարդկանց, ովքեր մասնակցություն են ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում գտնվող Սրեբրենիցա քաղաքում տեղի ունեցած կոտորածին:
Ձերբակալված անձինք, մասնավորապես, մեղադրվում են Սրեբրենիցայի արվարձաններից մեկում գտնվող մի պահեստում ավելի քան 1000 մահմեդականի սպանությանը մասնակցելու մեջ:
Ավելի քան 8,000 բոսնիացի մահմեդական է սպանվել 1995 թվականին բոսնիացի սերբերի բանակի գործողությունների հետևանքով:
Սրեբրենիցայի կոտորածը ՄԱԿ-ը «ցեղասպանություն» է որակել: