Մատչելիության հղումներ

ՏԿ և ԱԻ ու Սոցապ նախարարությունները ամփոփել են տարին


Այսօր Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների (ՏԿ և ԱԻ) նախարար Արմեն Երիցյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացրել են 2014-ին կատարված աշխատանքները:

Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքներում մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հատկացվել է, ընդհանուր առմամբ, 6 մլրդ դրամ, որն ուղղվել է հիմնականում դպրոցաշինությանը, ճանապարհաշինությանը և ավելի հրատապ լուծում պահանջող միջոցառումների իրականացմանը:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, ո ՀՀ 2014 թ․ պետական բյուջեի շրջանակում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 362.0 մլրդ դրամ (պետբյուջեի ընդհանուր ծախսերի 29.0 տոկոսը) և իրականացվել է 83 ծախսային ծրագիր», - մասնավորապես ասված է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:

Արտեմ Ասատրյանի խոսքով, շարունակվել են մանկատների բեռնաթափման, մատուցվող ծառայությունների հասցեականության ու մատչելիության բարելավման, համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, միջազգային համագործակցության ընդլայնման, տեղեկատվական բազաների արդիականացման աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG